Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իռլանդիան մի խոզ է, որն ուտում է իր ձագերին»

«Իռլանդիան մի խոզ է, որն ուտում է իր ձագերին»
21.06.2013 | 01:29

Այո, այս միտքը կարող էր ասել միայն Ջոյսը: Բայց մենք այսօր «ՈՒլիսեսից» չենք խոսելու: Բավարարվելով այս հանճարեղ մեջբերմամբ, անցնելով առաջ, ասելու ենք, որ Հյուսիսային Իռլանդիայում նախորդ օրերին տեղի ունեցավ աշխարհակազմիկ իրադարձություն, և առայժմ «խոզերը չկերան իրենց ձագերին»: Պատկերավոր ասած:
Ինչ վերաբերում է ոչ պատկերավոր, այն է` քաղաքական զարգացումներին, ապա արձանագրենք` վատ են գործերը, շատ վատ: Անգլո-սաքսոնական, այն է` Արևմուտքի: Պուտինի պատճառով: Չնայած դրանից մեր «չեկիստ ռազմավարական» գործընկերոջ վիճակը նույնպես փայլուն չի դառնում, նույնիսկ մեր ձեռքից մեր բաժին` քսան տոկոս «գազային փաթեթն» առնելու, Ադրբեջանին մեկ միլիարդի զենք մատակարարելու պայմաններում անգամ: Բայց ամեն բան հերթով:
Խոզաձագ ուտող Իռլանդիայում տեղի ունեցած Մեծ ութնյակի գագաթնաժողովից թերևս առանձնացնենք ջոյսյան հետևյալ դրվագը. նստած են «զմիմյանս»` Բարաքն ու Վլադը. այսպես են ամերիկացիք և նրանց լրատվամիջոցները անվանում Վլադիմիր Պուտինին ¥Մըքքեյնից են օրինակ վերցրել, մեկ հավելմամբ` Պուտինն այս անգամ նրանց կողմից բացահայտ անվանվեց «վատ տղա»¤, Բարաքը իր բարակ ձեռով տրորում-ճմռթում է ձախ քունքը` ճակատախառը, ծամում յուր ամերիկյան մաստակը, Պուտինը ռուսավարի նայում է գետնին: Բարաքը նրբագեղ կատակում է` համարյա ցուցանելով ՈՒթնյակի ողջ ֆիասկոն` Պուտինից պատճառված, իրեն ու «երեք հարյուրին» հասկանալի ժպիտով հասկացնում` հլը գլխիդ գալիքը չգիտես, Վլադիմիր։ Ձգենք այստեղ դադարն ու ասենք` այնքան էլ այնպես չէ, որ Պուտինը չգիտի իր գլխին գալիքի մասին, զի Քեմերոն վարչապետն այդ մասին ասաց խիստ բաց տեքստով` Վլադիմիր, կամ կորոշես մասնակցել մեր մեծ խաղին, կամ մենք քեզ ու քո Ռուսաստանը կմեկուսացնենք: Ընդ որում, չմոռանանք, որ Պուտինն էլ Քեմերոնի հետ համատեղ այդ ասուլիսում ասել էր, որ` Դեյվիդ, քո սիրիական ապստամբները մարդակերներ են, նրանք սպանում են սիրիացիներին, ուտում նրանց օրգանները:
Եվ ուրեմն` Օբաման, մտքում պահելով, թե ինչ է ասել Պուտինը Դեյվիդին, ինքն էլ ասում է` Վոլոդյան ամեն օր մեծ ձեռքբերումներ ունի սպորտի` ձյուդոյի գծում, իսկ ինքը, որպես ծույլիկ աշակերտ, օր օրի հետընթաց է գրանցում բասկետբոլի հարցում:
Էս էր Մեծ ութնյակը: Գրեթե: Որովհետև ընդունված համատեղ հայտարարությունում, որքան էլ այն Քեմերոնի` հյուրընկալող կողմի կարծիքով ուժեղ մի բան լինի, որևէ խոսք չկա իշխանությունից Ասադի հեռացման, Ասադի կողմից զարինի կիրառման, ինչպես նաև սիրիական հարցով համաժողովին կողմերի մասնակցության, անցումային կառավարության ամրակայման և ժամկետների մասին: Պուտինի` Ռուսաստանի կողմից դրսևորված անհամաձայնության պատճառով:
Եթե շատ առաջ գնանք, ապա նույնքան ոչինչ չասող էր նաև ՈՒթնյակի շրջանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` Ղարաբաղի առնչությամբ հնչեցրած հայտարարությունը: Այն հաստատ իր նրբերանգներում փոքր-ինչ այլ կլիներ, եթե Սիրիայի հարցում համաձայնություններն այլ լինեին, չնայած մեծ հաշվով ոչինչ չէր փոխվի:
Իսկ հրապարակված ղարաբաղյան հայտարարությունում, որքան էլ նորույթ չկար, որքան էլ ապացույց էր` ստատուս քվոն բոլորին ձեռնտու «զարգացումն» է, այնուհանդերձ, թույլ տանք կարծել, որ այս փուլում Ադրբեջանի համար այդ հայտարարությունն ուղղակի դեղին քարտ էր: Եթե չասենք` կարգին զսպիչ:
Ադրբեջանը գնում է ընտրությունների` «երրորդ ժամկետի», իսկ խաների ու դիկտատորների ժամանակը Արևելքում ավարտվել է:
Մի քիչ «յավաշ»` ասին ՈՒթնյակից Ադրբեջանին: Առավել ստույգ` էն քյորփին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ